Օլաֆ Շոլցն ի պաշտոնե ստանձնեց Գերմանիայի նոր կանցլերի պարտականությունները:
Նա այդ պաշտոնում փոխարինեց Անգելա Մերկելին, ով 16 տարի անընդմեջ ղեկավարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը և համարվել է մոլորակի ամենահեղինակավոր պետական գործիչներից մեկը:
Մերկելը դեռ ընտրություններից առաջ հայտնել է, որ չի առաջադրվի և պաշտոնավարումն ավարտելուց հետո կհեռանա քաղաքական ասպարեզից:
Այս տարվա սեպտեմբերի 26-ի Բունդեսթագի ընտրություններում Մերկելի քրիստոնեա-դեմոկրատների միությունը ստացել է քվեների ընդամենը 24.1 տոկոսն, ինչը վատթարագույն ցուցանիշն է պատմության ընթացքում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերմանիայում հաղթեցին սոցիալ-դեմոկրատները․ Մերկելի դարաշրջանն ավարտվեցԱռաջին տեղը 25.7 տոկոսով գրավել են Շոլցի առաջնորդած սոցիալ-դեմոկրատները, երրորդ տեղում «կանաչներն» են՝ 18.8 տոկոս, ապա «ազատ դեմոկրատները»՝ 11.5 տոկոս: Չորրորդ տեղում «Այլընտրանք Գերմանիայի համար» ազգայնական կառույցն է՝10.3 տոկոս, որին հաջորդում են «ձախերը»՝ 4.9 տոկոսով:
Այսօր առավոտյան Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կանցլերի վկայականը հանդիսավորությամբ հանձնել է Շոլցին, ով արարողությունից հետո մեկնել է Բունդեսթագ, որտեղ նախատեսված է կանցլերի և նորանշանակ նախարարների երդմնակալության արարողությունը: