Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, մեկնաբանելով Հաագայի դատարանի երեկվա որոշումները, հայտարարել է, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային ատյանը բավարարել է Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած գրեթե բոլոր ժամանակավոր միջոցները և մերժել Ադրբեջանի պահանջների մեծ մասը։
«Հայաստանը ողջունում է այս որոշումները և սպասում դրանց գործնական իրականացմանը Ադրբեջանի կողմից», - Թվիթերում գրել է Կիրակոսյանը, ով ներկայացնում է Հայաստանը նաև Արդարադատության միջազգային դատարանում։
Ադրբեջանի արտգործանախարարությունն, իր հերթին, ողջունել է դատարանի որոշումները՝ կոչ անելով Հայաստանի կատարել պարտավորությունները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հաագայի դատարանը Երևանից ու Բաքվից պահանջեց կանխել ռասայական ատելության հրահրումն ու տարածումը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հաագայի դատարանը Ադրբեջանից պահանջեց կանխել պահվող հայերի նկատմամբ անմարդկային վերաբերմունքը` ազգային պատկանելության հիմքով