Ստեփանավանի նախկին քաղաքապետը հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ

Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը հայտնաբերվել և կալանավորվել է, հայտնում է Քննչական կոմիտեն:

Նրան մեղադրանք է առաջադրված` պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար:

Քննությունից թաքնվելու հիմքով նոյեմբերի 2-ին որոշում էր կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, հիշեցնում է ՔԿ-ն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ըստ իրավապահների` իր պաշտոնավարման տարիներին՝ 2004-12 թվականներին, համայնքին պատկանող մոտ 15 անշարժ գույք, այդ թվում օտարման ոչ ենթակա տարածքներ ու շենք-շինություններ է սեփականաշնորհել իր մտերիմների ու ընտանիքի անդամների անուններով։ Հետագայում այդ գույքի ապօրինի ծագումը թաքցնելու նպատակով 2014 և 17 թվականներին փոխել է դրանց սեփականատերերին, ինչը իրավապահները դիտարկում են որպես փողերի լվացում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը կալանավորվել է