Բեռլինում տեղի է ունեցել արարողություն՝ ի պատիվ Անգելա Մերկելի, ով 16 տարի կառավարությունում աշխատելուց հետո լքում է Գերմանիայի կանցլերի պաշտոնը։
Մերկելի լիազորությունները որպես կանցլեր պաշտոնապես կդադարեն մինչև դեկտեմբերի 8-ը։
«Երեկոյան մեծ լուսաբաց» կոչվող արարողությունը կազմակերպվել է Գերմանիայի զինված ուժերի կողմից՝ պաշտպանության նախարարության շենքի բակում: Հակահամաճարակային նկատառումներով այն անցկացվել է սահմանափակ ձևաչափով՝ մասնակցել է մոտ 200 մարդ, որոնցից 52-ը նախարարներ են եղել Մերկելի գլխավորած կառավարություններում:
Կանցլերը ելույթ է ունեցել զինվորականների առջև, իր հաջորդ Օլաֆ Շոլցին մաղթել է հաջողություն, իսկ մնացած բոլորին՝ աշխատել «ուրախությունը սրտում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերմանիայի ապագա իշխող կոալիցիան ներկայացրեց գործունեության ծրագիրը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անգելա Մերկելն ընդմիշտ հեռանում է քաղաքականությունից