Միացյալ Նահանգների և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, հայտարարել է պետքարտուղարությունը երկու բարձրաստիճան դիվանագետների միջև այսօր Ստոկհոլմում կայացած հանդիպումից հետո։

«Պետքարտուղարը ողջունել է ուղիղ բանակցությունների վերսկսումը Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև»,- ասված է ամերիկյան կողմի հաղորդագրության մեջ։

Հանդիպման օրակարգում են եղել նաև իրավիճակը ռուս-ուկրաինական սահմանին, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները։ «Պետքարտուղարն ու Ռուսաստանի արտգործնախարարն ընդգծել են համագործակցության շարունակության կարևորությունն այն ոլորտներում, որտեղ կողմերի շահերը համընկնում են, այդ թվում՝ միջուկային զենք ունենալու Իրանի ջանքերը արգելափակելու հարցում»,- հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ պետքարտուղարն առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի համար անընդունելի են ՆԱՏՕ-ի` հարևան երկրները Մոսկվայի դեմ հակասությունների պլացդարմ դարձնելու փորձերը. Լավրով