Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները հորդորում է Երևանին և Բաքվին առաջընթացի հասնել ինչպես մարդասիրական, այնպես էլ մյուս չլուծված հարցերում


Միացյալ Նահանգները ողջունում է ուղիղ երկխոսության վերականգնումը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այդ մասին այսօր հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ նախարարարական խորհրդի նիստում։

«Հորդորում ենք երկու կողմերին առաջընթացի հասնել մարդասիրական հարցերում, այդ թվում՝ գերիների, ականազերծման, անհետ կորածների, մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների հետաքննության ուղղությամբ»,- հայտարարել է Բլինքենը։

Պետքարտուղարը կոչ է արել Բաքվին և Երևանին նաև կարգավորել մինչ օրս չլուծված մյուս հարցերը, մասնավորապես, սկսել սահմանի դելիմիտացիա և դեմարկացիա, վերականգնել տնտեսական ու տրանսպորտային կապերը, ինչպես նաև «շարունակել փոխգործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման համար»։

XS
SM
MD
LG