Վաշինգտոնը մտահոգված է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։
Էնթոնի Բլինքենն այս մասին խոսել է այսօր Շվեդիայում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների նիստում, որտեղ հանդիպել էր ուկրաինացի գործընկերոջը։
«Միացյալ Նահանգները կաջակցի Ուկրաինային՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ»,-ասել է Բլինքենը։
Հավաստիացումը հնչել է ռուս-ուկրաինական սահմանին աճող լարվածության ֆոնին․ Կիևը պնդում է, որ Մոսկվան ավելի քան 90 հազար զինվոր է կուտակել Ուկրաինայի հետ սահմանին և պատրաստվում է հարձակման։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ The Washington Post․ Ռուսաստանը կրկին մեծ ուժեր է կենտրոնացնում Ուկրաինայի սահմանին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի իշխանությունները դիտարկում են Ուկրաինայի վրա հարձակման հնարավորությունը. Դմիտրի ԿուլեբաՈւկրաինայի արտգործնախարարն իր հերթին հանդիպումից հետո հայտնել է, թե «Բլինքենի հետ քննարկել են կոշտ պատժամիջոցների հնարավորությունը, որոնք կարող են զսպել Կրեմլին և կանխել Ռուսաստանի հետագա, ագրեսիվ քայլերը»։
Ակնկալվում է, որ այսօր ավելի ուշ պետքարտուղար Բլինքենը դեմ առ դեմ հանդիպում կունենա նաև ռուսաստանցի գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բլինքենի խոսքով` Ուկրաինայում ռուսական նոր ագրեսիան կարող է ծանր հետևանքների հանգեցնել