Մատչելիության հղումներ

ԵՄ-ն պատրաստվում է Ուկրաինային դուրս թողնել «անվտանգ երկրների» ցանկից


Եվրամիությունը պատրաստվում է Ուկրաինային դուրս թողնել «անվտանգ երկրների» ցանկից՝ կորոնավիրուսի՝ օր-օրի աճող թվերի ու պատվաստվածության ցածր ցուցնաիշների պատճառով։

Անցած շաբաթ այս հարցն արդեն քննարկվել է ԵՄ դեսպանների նիստում։ Եթե ի վերջո նման որոշում ընդունվի, Եվրահանձնաժողովը խորհուրդ կտա միության անդամներին արգելափակել Ուկրաինայի քաղաքացիների մուտքը, հատկապես նրանց, որոնք չեն պատվաստվել։

Ուկրաինան ետնապահներից մեկն է Եվրոպայում պատվաստումների թվով․ 44 միլիոն բնակչություն ունեցող երկրում, վերջին տվյալներով, լիովին պատվաստված է չափահասների 18 տոկոսը։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովը նման որոշում էր կայացրել Հայաստանի վերաբերյալ, որը Եվրոպայում վերջին հորիզոնականում է պատվաստումների թվով։ Երեկվա տվյալով, Հայաստանում պատվաստանյութի երկու դեղաչափ է ստացել չափահաս բնակչության մոտ 13,5 տոկոսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG