Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը, կառավարության որոշմամբ, նշանակվեց Արմավիրի մարզպետ։
Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանն անցած ամսվա վերջին էր ազատվել պաշտոնից՝ նշանակվելով փոխվարչապետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Համբարձում Մաթևոսյանը նշանակվեց փոխվարչապետ«Մարզային, տարածքային արդյունավետ կառավարումը մեր երկրի, տնտեսության զարգացման առհասարակ պետականաշինության ոլորտի առանցքային ուղղություններից է, և այդպիսի հնարավորության ընձեռման համար շնորհակալ եմ», - այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը ՊԵԿ նախագահ էր նշանակվել 2020-ի հունիսին՝ փոխարինելով Դավիթ Անանյանին։ Իսկ այս տարվա օգոստոսին նա ազատվեց այդ պաշտոնից, ՊԵԿ նախագահ նշանակվեց Ռուստամ Բադասյանը։