Կարևոր է տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի և կայունացման համատեքստում միջազգային հանրության պատշաճ և հասցեական արձագանքը, երեկ ասել է Հայաստանի արտգործնախարարը` Շվեդիայի Ռիկսդագի (խորհրդարանի) նախագահ Անդրեաս Նորլենի հետ հանդիպման ժամանակ։
Արարատ Միրզոյանը Ստոկհոլմում մասնակցում է ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Շվեդիայի Ռիկսդագի նախագահին է ներկայացրել Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի և Ադրբեջանի զինված ուժերի կողմից մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներթափանցման, վերջերս իրականացրած ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 24 զինծառայողները, չճշտված տեղեկություններով, գերեվարվել են․ Փաշինյան
Անդրադառնալով հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերին՝ Արարատ Միրզոյանն առանձնահատուկ շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման, ինչպես նաև՝ պատերազմի արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար խնդիրների հաղթահարման անհրաժեշտությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչ կարող է անել Եվրամիությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար. քննարկում Եվրախորհրդարանում