Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մահափորձի գործով անցնող «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն այսօր կալանավորվել է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը կկալանավորվի․ վերաքննիչը բավարարել է դատախազության բողոքը44-օրյա պատերազմից հետո մի շարք ընդդիմադիր գործիչներ, այդ թվում՝ Մինասյանը մեղադրվեցին վարչապետի սպանության նախապատրաստման փորձի համար։ Այդ ժամանակ թե' Մինասյանին, թե' մյուսներին դատարանները մերժեցին կալանավորել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեծածավալ քննության հետ գործ ունենք երկու գործի պարագայում էլ. Գլխավոր դատախազի խորհրդականՄեկ տարվա ընթացքում առաջին ատյանից մինչև Վճռաբեկ դատարան հասած կալանավորման հարցը երկրորդ անգամ քննելուց հետո է միայն Վերաքննիչը նման որոշում կայացրել։ Եվ եթե Մինասյանին չկալանավորելու որոշումներ կայացրած առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները, ըստ նրա փաստաբան Միհրան Պողոսյանի, գտել էին, որ նա առնչություն չունի մեղադրանքի հետ, ապա վճռաբեկը տրամագծորեն հակառակ եզրահանգման է եկել՝ հիմնավոր կասկած կա, որ Մինասյանն առնչություն ունի մի խումբ անձանց հետ միասին ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու հանցանքին։ Վերադաս ատյանը արձանագրել է, որ կալանքի հիմքերի մասով նոր քննության անհրաժեշտություն կա։
«Մեկ տարի քննության ընթացքում մեզ հասանելի որևէ նոր փաստական տվյալ չէր ձեռք բերվել, մեկ տարվա ընթացքում Աշոտ Մինասյանը անօրինական ազդեցություն վկաների վրա չի գործադրել, մեկ տարվա ընթացքում Աշոտ Մինասյանը վարույթ իրականացնող մարմնից չի թաքնվել։ Ու մեկ տարի հետո Վերաքննիչ դատարանը արձանագրում է, որ Մինասյանը 2020 թվականի նոյեմբերի 15-ից սկսած կարող էր թաքնվել, կամ կարող էր անօրինական ազդեցություն գործել»։
Փաստաբանը Վերաքննիչի որոշումն անհիմն է համարում, ավելին՝ անտրամաբանական։ Ասում է՝ Մինասյանն անցած ամիսներին ո'չ գործի քննությունից է խուսափել, ո'չ էլ նախաքննության վրա է ազդել։ Առանց այդ հիմնավորման՝ ինչպե՞ս նման որոշում կայացվեց։ Հարցի պատասխանն ունեն, ասում է՝ իշխանության վրեժխնդրության արդյունքն է։ Դրանում իր ու պաշտպանյալն ու ինքը կասկած չունեն։
Միհրան Պողոսյանը է պնդում է, թե դատարորը իշխանության քմահաճույքն է կատարել. - «Ունենք մի իրավիճակ, երբ դատական համակարգից դժգոհելու արդյունքում տվյալ իշխանությունը իբր նոր, ավելի ոչ կոռումպացված, ավելի իբր պարզ անցյալ ունեցող մարդկանց է նշանակել, ակնհայտ է, որ սրանով նշանակվել են այն մարդիկ, ում համար իշխանության քմահաճույքը, դատախազության պահանջը դա սրբոց սրբագույնն է»։
Իշխանության յուրացման նախապատրաստման, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի, մասնավորապես, Հայաստանի վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման համար մեղադրվում են նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Աշոտ Ավագյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վճռաբեկի պահանջով դատարանը կքննի Աշոտ Մինասյանին կալանավորելու հարցըԱզգային անվտանգության ծառայությունը մեկ տարի առաջ հեռախոսային խոսակցության մի ձայնագրություն էր հրապարկել, որտեղ, ըստ իրավապահների, խոսում են այս գործով մեղադրյալ, հանրապետական Վահրամ Բաղդասարյանը, դաշնակցական Աշոտ Ավագյանը և «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը։
Ըստ ԱԱԾ-ի, նրանք քննարկումներ են ունեցել առգրավված զենքի օգտագործման և նպատակի մասին։
Հեռախոսազրույցում, ըստ ԱԱԾ-ի, Աշոտ Մինասյանը դաշնակցական Աշոտ Ավագյանին հայտնում է, որ հանդիպել է Արթուր Վանեցյանին։
Իշխանության յուրացումը և վարչապետի սպանությունը նախապատրաստելու համար մեղադրվող Արթուր Վանեցյանը, Հանրապետական Վահրամ Բաղդասարյանն ու դաշնակցական Աշոտ Ավագյանը ևս չեն ընդունում առաջադրված մեղադրանքը։ Նրանցից ոչ մեկը կալանավորված չէ, այս գործի նախաքննությունը մեկ տարուց ավելի է՝ ընթանում է։