Բլինքենի խոսքով` Ուկրաինայում ռուսական նոր ագրեսիան կարող է ծանր հետևանքների հանգեցնել

Ռուսաստանի կողմից իրադրության «սրմանն ուղղված ցանկացած գործողություն» կառաջացնի Միացյալ Նահանգների լրջագույն մտահոգությունը, այսօր Ռիգայում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հավաքի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

«Ցանկացած նոր ագրեսիա կհանգեցնի շատ լուրջ հետևանքների», - ընդգծել է նա։

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն, իր հերթին, շեշտել է. «Ռուսաստանը շատ բարձր գին կվճարի, եթե որոշի իր ԶՈւ կիրառել այնպիսի մի անկախ պետության դեմ, ինչպիսին Ուկրաինան է»։