«Մենք իրավունք չունենք բացառելու այն հնարավորությունը, որ Կիևի վարչակազմը կարող է չդիմանալ և դիմել ռազմական արկածախնդրության»,- այսօր Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարի խոսքով` Մոսկվան հակամարտության մեջ ներքաշվելու ցանկություն չունի, սակայն հավելել է. «Եթե Արևմուտքը չկարողանա զսպել Ուկրաինային, այլ հակառակը` հանդես գա դրդողի դերում, մենք մեր անվտանգության հուսալի ապահովման նպատակով կդիմենք բոլոր անհրաժեշտ քայլերի»:
Լավրովը հիշեցրել է նաև, որ ուկրաինական բանակը Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների դեմ արգելված զինատեսակներ է կիրառում, այդ թվում` անօդաչու թռչող սարքեր։
«Հուսով եմ, սակայն, որ նույնիսկ ներկայիս Կիևի վարչակազմը չի գնա այն ճանապարհով, որով գնաց Միխեիլ Սաակաշվիլին 2008 թվականին», - ասել է Լավրովը։