Հյուսիսատլանտյան դաշինքը կրկին զգուշացնում է Ռուսաստանի իշխանություններին, որ Ուկրաինայի դեմ ցանկացած ագրեսիվ քայլ կարող է հանգեցնել ծանր հետևանքների։
«Ուկրաինայի դեմ ցանկացած հետագա ագրեսիա Ռուսաստանի վրա շատ թանկ կնստի՝ այդ երկրի համար ունենալով լուրջ քաղաքական և տնտեսական հետևանքներ։ Ռուսաստանը պետք թափանցիկ գործի և նվազեցնի լարվածությունը [Ուկրաինայի հետ սահմաններին]», -հայտարել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Լատվիա կատարած այցի ընթացքում։
Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը Ռիգա է ժամանել դաշինքի անդամ պետությունների ԱԳ նախարարների հավաքին մասնակցելու նպատակով։
Արդեն մի քանի շաբաթ է՝ Արևմուտքն ու Կիևը հայտարարում են Ուկրաինայի վրա հարձակվելու Մոսկվայի ծրագրերի մասին, իսկ Մոսկվան հերքում է, հայտարարելով, թե հակառակը՝ Կիևն է, Արևմուտքի աջակցությամբ, պլանավորում հարձակվել Դոնբասի անջատողականների վրա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի իշխանությունները դիտարկում են Ուկրաինայի վրա հարձակման հնարավորությունը. Դմիտրի Կուլեբա ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը չի ծրագրում որևէ մեկի վրա հարձակվել, չունի ագրեսիվ մտադրություններ․ Պեսկով