Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ դիմել է երկրի քաղաքացիներին կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի դեմ պայքարի վերաբերյալ:
Կրկին ընդգծելով պատվաստումների կարևորությունը՝ Բայդենը շեշտել է, որ իր վարչակազմն ակտիվորեն աշխատում է պատվաստանյութ արտադրող ընկերությունների հետ՝ բոլոր ամերիկացիների համար հեշտացնելու պատվաստման գործընթացը։
Բայդենը հորդորել է ամերիկացիներին խուճապի չմատնվել նոր շտամի առաջացման պատճառով և վստահեցրել է, որ դրա տարածումը դադարեցնելու համար երկիրը չի վերադառնա խիստ սահմանափակումների՝ լոքդաունի:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) անցած շաբաթ ահազանգեց կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին («B.1.1.529»)` սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Օմիկրոնի» տարածումը կարող է նոր բռնկումների պատճառ դառնալ՝ լուրջ հետևանքներով․ ԱՀԿ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մեծ յոթնյակի» հանդիպման օրակարգի գլխավոր թեման «Օմիկրոնն» է լինելու ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՀԿ-ն «անհանգստություն առաջացնող» է որակում «օմիկրոնը», զգուշացնում՝ առկա վակցինաները կարող են այդքան էլ արդյունավետ չլինել