Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) ահազանգում է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին («B.1.1.529»)` սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող, ասված է Հայաստանի առողջապահության նախարարության հաղորդագրությունում:
Կորոնավիրուսային հիվանդության նոր շտամն ունի շուրջ 50 մուտացիա, որից 30-ը` սպայկային սպիտակուցում, առաջին անգամ արձանագրվել է Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում: «Օմիկրոն» շտամով պայմանավորված` դեպքեր են արձանագրվել նաև Բոտսվանայի Հանրապետությունում, Հոնկոնգում, Բելգիայում, Իսրայելում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Կորոնավիրուսի հարավաֆրիկյան նոր տեսակը, հավանաբար, արդեն տարածվել է»Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ նոր շտամի դեպքում ներկայիս պատվաստանյութերը կարող են այդքան էլ արդյունավետ չլինել, նշված է հաղորդագրությունում: ԱՀԿ-ը նաև հայտնել է, որ այս շտամն ավելի արագ է տարածվում, քան իր նախորդները, հետևաբար կարող է վարակել ավելի շատ մարդկանց՝ ներառյալ նրանց, ովքեր ապաքինվել են այլ շտամներից:
Կազմակերպությունը կոչ է արել բոլոր երկրներին ավելի մեծ ուշադրություն դարձնել կորոնավիրուսի նոր շտամի ուսումնասիրությանը։
Մի շարք երկրներ արդեն ձեռնարկել են սահմանափակող միջոցառումներ, այդ թվում` սահմանել են մուտքի արգելք աֆրիկյան մի շարք երկրներից, ասված է հաղորդագրությունում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ն և Ավստրալիան ևս արգելում են հարավաֆրիկացիների մուտքը իրենց տարածք ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրոպան կորոնավիրուսի նոր տեսակի կապակցությամբ կդադարեցնի օդային կապը Աֆրիկայի հարավային շրջանի հետ