Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների բանակցություններն ավարտվել են, հանդիպումը տևել է երեք ժամ, հաղորդել է Կրեմլի խոսնակը։
Որոշ ռուսական լրատվամիջոցներ, հղում անելով Պեսկովին, նշում են, թե երեք առաջնորդները նաև հայտարարության տեքստ են համաձայնեցրել, որը կհրապարակվի շուտով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այժմ առանձին հանդիպում է անցկացնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդել է Պուտինի խոսնակը։
Ավելի վաղ Պուտինը առանձին՝ երկկողմ բանակցություններ էր վարել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիւի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եռակողմ հանդիպումը կազմակերպվել է, որպեսզի պայմաններ ստեղծվեն տարածաշրջանում իրավիճակի կայունացման համար. Վլադիմիր Պուտին