Չեխիայի 77-ամյա նախագահ Միլոշ Զեմանը երեկ վարակվել է կորոնավիրուսով և վերադարձել է Պրահայի զինվորական հիվանդանոց, որտեղից ընդամենը ժամեր առաջ էր դուրս գրվել:
Զեմանն ավելի քան 6 շաբաթ էր անցկացրել այդ հիվանդանոցում, բժիշկները նրա հիվանդության մասին տեղեկություն չեն հրապարակել, սակայն, ըստ չեխական մամուլի, նախագահի մոտ լյարդի խնդիր է եղել:
Նա առողջական վիճակի վատթարացման հետևանքով չի կարողացել նոր վարչապետ նշանակել վերջին խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց արդյունքում իր դաշնակից վարչապետ Անդրեյ Բաբիշի առաջնորդած ANO կուսակցությունը պարտվել է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չեխիայում արտակարգ դրություն է հայտարարվել՝ համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով