Ուկրաինան «ցանկացած պահի» կարող է բախվել ծավալուն ճգնաժամի, որի հետևանքով կունենա միլիոնավոր փախստականներ, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը հնչում է ռուս-ուկրաինական հարաբերություններում նոր լարվածության ֆոնին․ արևմտյան մի շարք երկրներ և Կիևը պնդում են, որ Մոսկվան կարող է ձմռանը ռազմական ներխուժում սկսել։
«Ցանկացած պահի Ուկրաինայում այնպիսի բռնկում կարող է տեղի ունենալ, որ միլիոնավոր ուկրաինացիներ փախուստի կդիմեն այլ տեղերում ապաստան փնտրելու»,- հայտարարել է Պատրուշևը Аргументы и факты թերթի հետ զրույցում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի իշխանությունները դիտարկում են Ուկրաինայի վրա հարձակման հնարավորությունը. Դմիտրի ԿուլեբաՆրա խոսքով՝ նման իրավիճակի են հանգեցրել Արևմուտքի գործողությունները, որը, ինչպես պնդում է՝ «իր պրոտեկտորատն է ստեղծել Ուկրաինայում» և «հասարակությանը հասցրել կամայականության, իսկ բնակչության որոշ հատվածների՝ աղքատության»։
Կիևը պնդում է, թե Մոսկվան տասնյակ հազարավոր զինվորներ է տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին։
Պաշտոնական Վաշինգտոնը և Բրյուսելն արդեն քանիցս հրապարակավ մտահոգություն են հայտնել այդ կապակցությամբ՝ պահանջելով Մոսկվայից հստակեցնել իր մտադրությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրամիությունը խիստ անհանգստացած է Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքի ակտիվությամբԿրեմլում հերքում են Ուկրաինայի տարածք ներխուժելու որևէ նախապատրաստություն, և պնդում, թե սեփական զորքի տեղաշարժը սեփական երկրի տարածքում որևէ մեկին չպետք է մտահոգի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը չի ծրագրում որևէ մեկի վրա հարձակվել, չունի ագրեսիվ մտադրություններ․ Պեսկով