Ադրբեջանի զինուժը երեկ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի սահմանային հատվածում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում դիրքային որևէ առավելություն չի ունեցել, վստահեցնում է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Միջդիրքային ընդհարումները բացառելու համար Քոչարյանը կարևոր է համարում երկկողմ կապը հրամանատարական կազմի մակարդակով. - «Դիրքային առավելություն, բնականաբար, որևէ ձև արձանագրված չի։ Խնդիրը կայանում ա հետևյալում. այդ կրակոցները, դիրքային կռիվները ինչի՞ արդյունքում են լինում։ Դա պլանավորված գործողությո՞ւն է հեռահար քաղաքական նպատակներով, թե՞ միջդիրքային խնդիրների առնչությամբ են տեղի ունենում։ Պետք է բացառել նաև դա։ Որպեսզի դա բացառենք, պետք ա կոմունիկացված լինեն դիրքերում տեղակայված հրամանատարական կազմերը»։
Պաշտոնական Բաքուն հերքում է փոխհրաձգության մասին լուրը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՊՆ-ի հաղորդմամբ` Գեղարքունիքի Նորաբակ գյուղի ուղղությամբ փոխհրաձգություն է սկսվել. Բաքուն հերքում էԿեսօրի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական կայուն է եղել, «Ազատությանը» հայտնեցին Պաշտպանության նախարարությունից։ Երեկվա բախումների մոտ գտնվող Նորաբակում նույնպես այսօր խաղաղ է եղել, ասում է բնակիչներից Ադրինե Ավետյանը։
Մայիսի 12-ից ադրբեջանական զորքերը Նորաբակի ամենաբարձր սարի գլխին են, գյուղից մի քանի կիլոմետրի վրա. - «Դա եղել ա էն մի կոմի ձորի բերանին, էդքան շատ ձայներ չի լսվել ,ու երկար կրակոցներ չի էղել։ Էսօր հանգիստ ա, ոչ մի կրակոց, ոչ մի ձայն չկա»։
Երեկ Նորաբակի դիրքերում Ադրբեջանի զինուժի կրակոցից 19-ամյա ժամկետային է մահացել։ Սուրեն Սաֆարյանն Արագածոնտի մարզի՝ հիմնականում եզդիաբնակ Սադունց գյուղից էր։
Սուրենի ազգականներից է գյուղի վարչական ղեկավարը։ Մովսես Շամոյանը պատմում է՝ Սուրենին գյուղում գրեթե բոլորը գիտեն. խելոք ու աշխատասեր տղա էր. - «Հունվարին էր գնացել ծառայության։ Մոտավորապես մի ամիս ա, ինչ էկել ա տուն, գնացել ա, արձակուրդ էր։ Խելոք էրեխա, աշխատող էրեխա ա էղել»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական կողմի կրակոցից ժամկետային զինծառայող Սուրեն Սաֆարյանի սպանության դեպքով հարուցվել է քրգործ Սուրենը երկու քույր ու երկու եղբայր ունի, տան կրտսերն էր։ Անասնապահությամբ էր զբաղվում, ընտանիքին օգնում։ Նաև այլ աշխատանքեր էր անում, եթե սեզոնային աշխատանքն ավարտվում էր, ասում է գյուղի վարչական ղեկավարը. - «Ինչ հիշում եմ աշխատել ա։ Փոքր ժամանակվանից մինչև հիմա ընտանիքը պահեն իրենց... մի եղբայրը մի տեղ էր աշխատում, հայրը՝ մի ուրիշ տեղ, ինքը գյուղում էր աշխատում»։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նորաբակ գյուղի ուղղությամբ կրակոցները դադարել են. ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարվել է անցած շաբաթասկզբից։ Մեկ շաբաթ առաջ Հայաստանի արևելյան սահմանագոտու Սյունիքի հատվածում տեղի ունեցած բախումը ամենաարյունալին էր 44-օրյա պատերազմից ի վեր։ Այն դադարեց նույն օրը երեկոյան՝ ռուսական կողմի միջնորդությամբ։
Հայկական կողմը վերջին տվյալներով հաստատված 6 զոհ ունի, 13 գերի, ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտնել էր 24 զինվորի հետ կապը կորցնելու մասին։
Մարտական գործողություններից մեկ շաբաթ անց պաշտոնապես որևէ բան չի հաղորդվում անհետ կորածների մասին։
Բաքուն 7 զոհի և10 վիրավորի մասին էր հայտնել։