Ռուսաստանը չի պատրաստվում որևէ մեկի վրա հարձակվել, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հերքելով արևմտյան աղբյուրների պնդումները, թե Մոսկվան Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ է նախապատրաստում։
«Ռուսաստանը որևէ ագրեսիվ պլաններ չունի: Եվ բոլորովին սխալ է հակառակի մասին հայտարարել: Եվ բոլորովին սխալ է մեր երկրի տարածքով Ռուսաստանի զինված ուժերի ցանկացած տեղաշարժ կապել նման ծրագրերի հետ: Դա այդպես չէ», - ասել է ՌԴ նախագահի խոսնակը։
Շաբաթներ շարունակ արևմտյան աղբյուրները գրում են, թե Մոսկվան տասնյակ հազարավոր զինվորներ է տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին։ Պաշտոնական Վաշինգտոնը և Բրյուսելն արդեն քանիցս հրապարակավ մտահոգություն են հայտնել այդ կապակցությամբ՝ պահանջելով Մոսկվայից հստակեցնել իր մտադրությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի իշխանությունները դիտարկում են Ուկրաինայի վրա հարձակման հնարավորությունը. Դմիտրի Կուլեբա ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան օդուժի զորավարժություններ է անցկացնում՝ ռուսական հնարավոր հարձակման մասին հաղորդումների ֆոնին