Մատչելիության հղումներ

Բլինքենը վերահաստատում է Վաշինգտոնի աջակցությունը Վարշավային


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շաբաթ օրը հեռախոսով զրուցել է Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հետ՝ վերահաստատելով Վաշինգտոնի աջակցությունը Վարշավային սահմանային ճգնաժամում: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։

«Լուկաշենկոյի վարչակարգի գործողությունները սպառնում են անվտանգությանը, պառակտում են սերմանում և նպատակ ունեն շեղել ուշադրությունը Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանի գործողություններից», - ասել է Փրայսը։

Բլինքենը և Ռաուն խստորեն դատապարտել են խոցելի միգրանտների օգտագործումը որպես գործիք և կոչ են արել Լուկաշենկոյին վերացնել Արևմուտքի պատժամիջոցների արմատական պատճառները՝ մարդու իրավունքների և բելառուսցի ժողովրդի հիմնարար ազատությունների խախտումները, ասել է Պետդեպարտամենտի պաշտոնյան:

Պետքարտուղարը խորը երախտագիտություն է հայտնել Լեհաստանին՝ Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու համար, նաև նշել է Նեդ Փրայսը։

XS
SM
MD
LG