Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է, որ որոշում են կայացրել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրյալ ներգրավելու մասին և այսօր կանչել են հարցաքննության։
Թե ինչ քրեական գործի մասին է խոսքը և ինչ հանցանքների մեջ է մեղադրվում երրորդ նախագահը, կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը չի մանրամասնում։
Այսօր ֆեյսբուքի իր էջում նոր քրեական գործի մասին է գրել Սարգսյանի փաստաբանը։ Ամրամ Մակինյանը մանրամասնել է, որ ծանուցում են ստացել հակակոռուպցիոն կոմիտեից որպես մեղադրյալ հարցաքննության կանչվելու մասին։
Երրորդ նախագահի պաշտպանը նաև գրել է ոմն Սիլվայի ցուցմունքի մասին։ «Եվ զավեշտն այն է, որ երեք ու կես տարի Սիլվայի ցուցմունքը վերցնել-դնելով այսօր «որոշել են», որ նա նաև Սերժ Սարգսյանին է կաշառք տվել և դա այն դեպքում, երբ նույն գործով դեռևս երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է որպես վկա և մինչ օրս որևէ նոր հանգամանք իրավական առումով չի փոխվել և չի ավելացել», - գրել է փաստաբան Մակինյանը Ֆեսյբուքի իր էջում։
Խոսքն, ըստ էության, գործարար Սիլվա Համբարձումյանի մասին է։ Երրորդ նախագահն արդեն երկու տարի է մեղադրյալ է վառելանյութի գործով, նա մեղադրվում է մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար։ Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում։ Արդեն մեկ տարի է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այս գործով դատավարություն է ընթանում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու միջնորդությունըԱնցած ամիս էլ քրեական գործ էր հարուցվել մեկ այլ՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում Բադեն-Բադեն կատարած թռիչքների գործով։ Պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածով քրեական գործով Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի։
«Փաստերի ստուգման հարթակի» հետաքննությունն էր դրվել այս քրեական գործի հիմքում, ըստ որի, նախագահական ինքնաթիռը 2008-2017 թվականների ընթացքում բարձրաստիճան պաշտոնատար անձանց կազմակերպմամբ շահագործվել և առանց ծառայողական անհրաժեշտության պետական միջոցների հաշվին կատարել է տասնյակից ավելի չվերթներ դեպի գերմանական թանկարժեք կուրորտային Բադեն-Բադեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պաշտոնավարման ընթացքում Սերժ Սարգսյանը պետական միջոցների հաշվին 16 անգամ մեկնել է Բադեն-Բադեն. fip.am ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում Բադեն-Բադեն կատարած թռիչքներին առնչվող քրգործ է հարուցվել. փաստաբանն այն հիմնազուրկ է որակում