Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը մեկնաբանել է Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպում կազմակերպելու Եվրոպական խորհրդի առաջարկը: Այդ մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Լեյլա Աբդուլաևան:
«Ինչպես հայտնի է, Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը նոյեմբերի 19-ին հեռախոսազրույցներ է ունեցել նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և առաջարկել է Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովում դեկտեմբերի 15-ին անցկացնել նրանց հանդիպումը: Ադրբեջանական կողմը միշտ բաց է քաղաքական երկխոսության համար և ողջունում է այդօրինակ շփումները: Այդ կապակցությամբ Ադրբեջանը համաձայնություն է տվել Եվրոպական խորհրդի միջնորդությամբ նման հանդիպման կազմակերպմանը», - ասել է Լեյլա Աբդուլաևան:
Նա նշել է, թե «հետպատերազմական իրողությունների վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը բազմիցս հնչեցվել է հանրապետության նախագահի կողմից, այդ թվում՝ միջազգային հարթակներում»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում