Լավրովը վստահ է՝ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում կլինի

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ Ղարաբաղի հարցով եռակողմ հանդիպում տեղի կունենա, սակայն դրա համար անհրաժեշտ է կողմերի համաձայնությունը, այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Հանդիպման համար պետք է կոնսենսուս, որպեսզի բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են հանդիպել, համաձայնեն։ Վստահ եմ, որ նման հանդիպում կլինի», - ասել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 7-ին, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, թե երեք առաջնորդների հանդիպում է նախապատրաստվում տեսակոնֆերանսի ձևաչափով։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, հայտարարեց, որ հայկական կողմը «ինքնանպատակ հանդիպումների կողմնակից չէ», և հանդիպման մասով հստակ պայմանավորվածություն չկա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լավրովը համոզված է` Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների հանդիպում լինելու է