Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին բոլոր խնդիրները լուծել դիվանագիտական-քաղաքական միջոցներով, այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Շարունակվում է լարվածության նվազեցմանն ուղղված համատեղ աշխատանքը։ Մենք կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ նոր միջադեպերից», - ասել է Զախարովան։
Խոսելով 1997 թվականին կնքված «Բարեկամության և փոխօգնության մասին» հայ-ռուսական համաձայնագրի մի շարք դրույթների, ինչպես նաև ՀԱՊԿ մեխանիզմների գործարկման մասին` Զախարովան նշել է. «Ռուսաստանը պատասխանատու կերպով է վերաբերվում թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում ստանձնած պարտավորություններին»։
«Երկկողմ ձևաչափում համապատասխան խորհրդակցություններ են ընթանում», - հավելել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության մամուլի քարտուղարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միջազգային հանրության հայտարարություններն ու կոչերը հիմնականում ուղղված են և՛ Բաքվին, և՛ Երևանին