44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմից զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց թիվը 3 հազար 788 է․ 3 հազար 712 զինծառայող և 76 քաղաքացիական անձ, այսօր Ազգային ժողովում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ վկայակոչելով Քննչական կոմիտեի հոկտեմբերի տվյալները։
Անհայտ է 222 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեկ ամսից ավելի է, ինչ Ադրբեջանն արգելում է որոնողական աշխատանքներն իրեն անցած տարածքում«Ադրբեջանի կողմից գերության մեջ պահվող ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 40 է, այդ թվում՝ 37 զինծառայող և 3 քաղաքացիական անձ»,- ասաց Մկրտչյանը՝ նշելով, որ մինչ օրս Ադրբեջանը Հայաստանին է հանձնել գերեվարված ընդհանուր թվով 114 զինծառայող և քաղաքացիական անձ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Բաքվում հասկացանք, որ շատ գերի կա». գերիների հստակ թիվ դեռ չկա, կան խոստումներՍեպտեմբերի 15-ի դրությամբ վիրավորվել և ստացիոնար բուժում է ստացել 7 հազար 888 անձ, հաշմանդամություն է սահմանվել 1464 անձի համար․113 անձ՝ առաջին խմբի, 390-ը՝ երկրորդ, 961-ը՝ երրորդ խմբի հաշմանդամություն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 44-օրյա պատերազմում զոհվել է ադրբեջանցի 2907 զինծառայող, 7-ը անհետ կորած է․ Ադրբեջանի զինդատախազ