Ամերիկյան Pfizer դեղագործական ընկերությունը ՄԱԿ-ի աջակցությամբ համաձայնագիր է ստորագրել Ժնևի դեղերի արտոնագրային կառույցի հետ՝ թողարկելու COVID-19-ի դեմ իր փորձարարական դեղահաբերը:
Երեքշաբթի օրը տարածված հայտարարությունում պարզաբանվում է, որ այս դեղամիջոցի արտադրության համար լիցենզիայի տրամադրումը թույլ կտա այն թողարկել 95 երկրներում, որտեղ ապրում է աշխարհի բնակչության մինչև 53 տոկոսը։
Ռուսաստանը Pfizer-ին թույլ է տվել կլինիկական փորձարկումներ անցկացնել 90 կամավորների վրա, ասվում է Դեղերի պետական ռեգիստրում:
«Մենք կարծում ենք, որ սկզբնական շրջանում այս դեղը պետք է օգտագործվի միայն ռիսկային խմբի համար: Նպատակը հոսպիտալացումից և հիվանդության ծանր ընթացքից խուսափելն է: Հետևաբար, դեղը պետք է ընդունվի առաջին ախտանիշների ի հայտ գալուց անմիջապես հետո», - ասել է արտոնագրային կառույցի ներկայացուցիչ Հերվե Վերհուսելը: