Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին։ Առայժմ, սակայն, կազմակերպությունը Հայաստանից որևէ պաշտոնական դիմում չի ստացել, ՏԱՍՍ-ին ասել է կառույցի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։
«Պաշտոնապես քարտուղարությունը հայկական կողմից որևէ դիմում չի ստացել։ Կարծում ենք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ, քաղաքա-դիվանագիտական ճանապարհով», - ասել է ՀԱՊԿ խոսնակը։
Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, թե Երևանը կոչ է անում միջազգային հանրությանը և դաշնակիցներին՝ Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին ու Մինսկի խմբին, արձագանքել ադրբեջանական կողմի գործողություններին, որոնք «լրջորեն վտանգում են տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը, և քայլեր ձեռնարկել՝ Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերը դուրս բերելու ուղղությամբ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ ԱԳՆ-ն միջազգային գործընկերներին կոչ է անում «հստակորեն և հասցեական արձագանքել» ադրբեջանական կողմի գործողություններին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը դիմում է Ռուսաստանին՝ «ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով»