Ժամը 15-ի դրությամբ իրադրությունը Հայաստանի արևելյան սահմանագոտում էական փոփոխություններ չի կրել, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։
Հաղորդագրության համաձայն, «ընթանում են տեղային մարտեր՝ հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ»։
Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին, փոխանցում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։
Այսօր ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 11-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել արևելյան սահմանագոտում տեղակայված հայկական դիրքերի վրա, հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 14։30-ի դրությամբ իրադրությունը ծայրահեղ լարված էր մնում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրադրությունը արևելյան սահմանագոտում ծայրահեղ լարված է մնում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական կողմն այսօր գնդակոծել է հայկական դիրքերը՝ արևելյան սահմանագոտու ուղղությամբ․ ՀՀ ՊՆՊաշտոնական Բաքուն էլ պնդել էր, թե հայկական Զինված ուժերն այսօր Քելբաջարի և Լաչինի շրջաններում «լայնածաված ռազմական սադրանք են իրականացրել», որն «ավարտվել է հայ զինվորների զինաթափմամբ և գերեվարմամբ», ադրբեջանական կողմից կա 2 վիրավոր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն պնդում է, թե հայ զինվորներ են զինաթափվել և գերեվարվելՀայկական կողմն այդ հաղորդմանը դեռ չի արձագանքում։