Մատչելիության հղումներ

Իրադրությունը արևելյան սահմանագոտում ծայրահեղ լարված է մնում


Հայաստանի ԶՈՒ զինծառայողը դիրքերում, արխիվ
Հայաստանի ԶՈՒ զինծառայողը դիրքերում, արխիվ

Ժամը 14։30-ի դրությամբ իրադրությունը Հայաստանի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։

Հաղորդագրության համաձայն՝ ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

«Հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։ Իրադրությունը վերահսկվում է ՀՀ Զինված ուժերի կողմից», - վստահեցնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հաղորդում է, թե ոչնչացվել են հայկական կողմի հակատանկային միջոցներ և նռնականետեր։ Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը ևս հայտնում է, որ իրավիճակը սահմանին լարված է մնում, մարտական գործողությունները շարունակվում են։

Այսօր ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 11-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել արևելյան սահմանագոտում տեղակայված հայկական դիրքերի վրա, հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 14-ի դրությամբ իրադրությունը լարված էր մնում։

Պաշտոնական Բաքուն էլ պնդել էր, թե հայկական Զինված ուժերն այսօր Քելբաջարի և Լաչինի շրջաններում «լայնածաված ռազմական սադրանք են իրականացրել», որն «ավարտվել է հայ զինվորների զինաթափմամբ և գերեվարմամբ»։

Հայկական կողմն այդ հաղորդմանը դեռ չի արձագանքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG