Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճով։
«Կարևոր է չեզոքացնել, անդրադառնալ պատճառներին և ներգրավվել համապարփակ կարգավորման ուղղությամբ աշխատանքներում», - Թվիթերում գրել է Կլաարը։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռ նոր տեղեկություններ չի հաղորդում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի մասին: Երեկ երեկոյան գերատեսչությունը հայտնեց, որ ժամը 19-ի դրությամբ իրադրությունը արևելյան ուղղությամբ, որտեղ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել, հարաբերականորեն կայունացել էր, կրակոցներ չկային, ընթանում էին բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման նպատակով, հայկական կողմից տուժածներ չկան:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հարաբերականորեն կայունացել է. ՊՆ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փոխհրաձգություն` հայ-ադրբեջանական սահմանին. ըստ ՊՆ-ի` ընթանում են բանակցություններ իրադրության հանգուցալուծման համար