Ժամը 19։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, որտեղ այսօր ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել, հարաբերականորեն կայունացել է, կրակոցներ չկան, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:
Ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման նպատակով, հայկական կողմից տուժածներ չկան, հավելում է պաշտպանական գերատեսչությունը:
«Սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈւ զրահատեխնիկա է մտել չի համապատասխանում իրականությանը», - ասված է ՊՆ-ի հայտարարության մեջ։
Ադրբեջանի ՊՆ-ն այսօր հայտարարել է մի քանի ուղղությամբ կրակոցների մասին: