Ժամը 11-ի դրությամբ Հայաստանի 5 համայնքներում անցկացվող ընտրություններին մասնակցել է ընտրողների 10.30 տոկոսը:
Ստեփանավանում քվեարկել է 760 ընտրող կամ 5.70 տոկոսը, Կապանում` 5460 ընտրող կամ 17.25 տոկոսը, Իջևանում` 1985 ընտրող կամ 6.00 տոկոսը: Այս համայնքներում ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով:
Լերմոնտովո և Արզնի համայնքներում, որտեղ մեծամասնական ընտրակարգով են ընտրությունները, ժամը 11-ի դրությամբ հետևյալ պատկերն է` համապատասխանաբար` 34 ընտրող կամ 5.01 տոկոս, 82 ընտրող կամ 4.00 տոկոս: