Նիդերլանդների կառավարությունը քննարկում է սահմանափակումների հարցը, քանի որ երկրում աճում է կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը՝ եվրոպական շատ այլ երկրներում նմանատիպ աճին զուգահեռ:
Նիդերլանդների Հանրային առողջության ինստիտուտը երեկ հայտարարել է COVID-19-ի նոր դեպքերի՝ համաճարակի սկսվելուց ի վեր ամենաբարձր օրական ցուցանիշի մասին: Ինստիտուտը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում գրանցվել է դրական արդյունքով16 հազար 364 թեստ, ինչը նախորդ օրվա համեմատ 3 հազար 688-ով ավելի է:
Դեպքերի աճը տեղի է ունենում՝ չնայած Հոլանդիայի չափահաս բնակչության ավելի քան 84 տոկոսը լիովին պատվաստված է:
Կորոնավիրուսի դեպքերի թիվը վերջին շաբաթներին աճել է ամբողջ Եվրոպայում՝ առաջացնելով անհանգստություն, որ առողջապահական համակարգերը կարող են գերծանրաբեռնվել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փորձագետները Նիդերլանդների վարչապետին կոչ են անում կարճատև լոքդաուն սահմանել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրոպան կրկին կորոնավիրուսային համաճարակի էպիկենտրոնում է, զգուշացնում է ԱՀԿ-ը