Կառավարությունն գումար կհատկացնի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ «Սյունիք» օդանավակայանի կրած վնասների մարման համար:
Հիմնավորման մեջ նշվում է, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Նովէյր» ավիաընկերությունից ստացել է համապատասխան հայտ Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթեր իրականացնելու նպատակով։
Չվերթերի մեկնարկը նախատեսվում է 2022-ի հունվարի 20-ից՝ շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կապանի օդակայանում մեկնարկել է ուղևորային համալիրի շինարարությունը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առաջին ինքնաթիռը վայրէջք կատարեց Սյունիքում«Հետք» պարբերականը գրել էր, որ Կապանի «Սյունիք» անվանակոչված օդանավակայանը դեռևս 2017-ի սեպտեմբերին Կապանի համայնքապետարանը 25 տարով կառավարելու, շահագործելու իրավունք է տվել «Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ին: Փոխարենը, Հայաստանի խոշորագույն հարկատուներից՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պարտավորվել էր մոտ 2,8 միլիարդ դրամ ներդրում կատարել՝ վերանորոգելու, կահավորելու օդանավակայանը և աշխատանքների ավարտից հետո այն անհատույց հանձնել «Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ին: Կոնցեսիոն պայմանագրի ժամկետի ավարտից հետո ամբողջ նորակառույց գույքն իբրև սեփականություն անցնելու է Կապան համայնքին։
Ըստ պարբերականի, Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի ու Կապանի միջև ավիահաղորդակցությունն ապահովելու էր «Atlantis Armenian Airlines» ավիաընկերության կողմից շահագործվող չեխական արտադրության 19 նստատեղով «L-410 UVP-E20» ինքնաթիռը, սկզբնական փուլում նախատեսված էր Երևան-Կապան-Երևան ուղեգծով շաբաթական 3 չվերթ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Կապանի քաղաքապետի, օդանավակայանը շարունակելու է մնալ Հայաստանի տարածքում