Տաթև-Աղվանի ճանապարհի կառուցման ավարտին զուգահեռ ադրբեջանական կողմն այսօրվանից մաքսակետեր է տեղադրում Գորիս-Կապան ճանապարհի՝ իր վերահսկողության տակ գտնվող հատվածում:
Դա է պատճառը, որ Հայաստանի ԱԱԾ սահմանապահ ծառայողներն այսօրվանից հայկական համարանիշներով մեքենաներին արդեն արգելում են այս ճանապարհով երթևեկել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էյվազլիի հատվածում Ադրբեջանի կողմից որևէ սահմանային հսկողություն չիրականացնելու գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը․ Փաշինյան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմադիրները ցույց են անցկացնում կառավարության շենքի մոտ, պահանջում վարչապետի հրաժարականըՍահմանապահններն այսօր կեսօրին մեր նկարահանող խմբին ևս արգելեցին երթևեկել այս ուղղությամբ: Ասացին, թե կեսգիշերից է արգելքը դրվել, ադրբեջանական կողմը մաքսակետեր է կառուցում: Տարածքում արգելվում է նաև նկարահանումը:
Ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի վերահսկողությունը վերցրին 44-օրյա պատերազմից հետո, իսկ մոտ 2 ամիս առաջ այդ հատվածում ոստիկանական հենակետ տեղադրեցին և իրանցի վարորդներից ճանապարհն անցնելու համար սկսեցին տուրք պահանջել։ Հայաստանի քաղաքացիները, այդուհանդերձ, ԱԱԾ սահմանապահների ուղեկցությամբ մինչև երեկ օգտվում էին ճանապարհից:
Չնայած նրան, որ արդեն կառուցվել է այլընտրանքային Տաթև-Աղվանի ճանապարհը, այս ճանապարհից շարունակում են օգտվել իրանցի վարորդները բեռնափոխադրումներ իրականացնելու համար: Նրանց արգելված չէ անցնել ճանապարհի այս հատվածքով:
Դեռևս հայտնի չէ, թե արդյոք այդ ճանապարահատվածը հասանելի կլինի հայկական կողմին և արդյոք ադրբեջանական կողմն է խնդիրներ առաջացրել, թե հայկական կողմն է որոշել արգելել Հայաստանի քաղաքացիների երթևեկությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էյվազլիի հատվածում Ադրբեջանի կողմից որևէ սահմանային հսկողություն չիրականացնելու գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը․ Փաշինյան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն պնդում է, որ Սև լճի տարածքում 60 հայ զինծառայողներ շրջափակման մեջ էին հայտնվել, ՀՀ ՊՆ-ը հերքում է ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանն այսօրվանից Գորիս - Կապան ճանապարհին մաքսակետեր կտեղադրի, հայկական կողմը համապատասխան քայլեր կձեռնարկի. Արմեն Գրիգորյան