Նիդերլանդների կառավարությանն առընթեր փորձագետների խումբը գործադիրին կոչ է անում կորոնավիրուսի համավարակի տարածումը զսպելու համար երկրում սահմանել կարճատև լոքդաուն:
Երեկ Նիդերլանդներում գրանցվել է 12 հազար 700 նոր ախտահարում: Շաբաթվա ընթացքում միջին ցուցանիշը 11 հազար 400 է, ինչը 44 տոկոսով գերազանցել է նախորդ շաբաթվա տվյալները:
Լոքդաունի մասին վերջնական որոշումը կընդունվի վաղը՝ կառավարության նիստում, որից հետո վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյուտեն մամլո ասուլիս կհրավիրի: