Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգներն այսօրվանից բացում է դռները օտարերկրացիների համար


ԱՄՆ - Նյու Յորքի Ջոն Ֆիթցջերալդ Քենեդիի անվան օդանավակայանը 2020 թվականի մարտին
ԱՄՆ - Նյու Յորքի Ջոն Ֆիթցջերալդ Քենեդիի անվան օդանավակայանը 2020 թվականի մարտին

20-ամսյա սահմանափակումներից հետո Միացյալ Նահանգները բացում է դռները օտարերկրացիների համար։ Նոյեմբերի 8-ից երկիր կարող են մուտք գործել կորոնավիրուսի դեմ ԱՄՆ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված վակցինաներով պատվաստումների վկայականներ ունեցողները։

Մեծ Բրիտանիան հույս ունի Սուրբ Ծնունդն առանց սահմանափակումների անցկացնել։ Իշխանությունները բնակչությանը կոչ են արել այսօրվանից սկսել նախապատրաստվել տարվա գլխավոր տոնին և գրանցվել երրորդ՝ լրացուցիչ պատվաստման համար։

Ռուսաստանում, որտեղ վերջին շաբաթում գրանցվել են կորոնավիրուսային վարակի և մահացության առավելագույն թվերը, վեց շրջաններ որոշել են ավելացնել ոչ աշխատանքային օրերը՝ բուժհաստատությունների բեռը նվազեցնելու ակնկալիքով։ Գրեթե 150 միլիոն ռուսաստանցիներից լիովին պատվաստված է միայն 34 տոկոսը. Եվրամիությունում այդ ցուցանիշը միջին հաշվով գերազանցում է 70 տոկոսը։

Մինչդեռ Ռումինիայում իշխանություններն աշակերտներին վերադարձնում են դպրոցներ՝ COVID19-ի պատճառով երկարաձգված արձակուրդներից հետո: Սակայն առկա ձևաչափով կարող են աշխատել այն դպրոցները, որտեղ աշխատողների առնվազն 60 տոկոսը պատվաստված են, մնացածները ստիպված կլինեն աշխատել առցանց։

XS
SM
MD
LG