Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը Փարիզում հանդիպման ժամանակ քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Բանակցությունները կայացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝ Ռուսաստանից Իգոր Խովաևի, ԱՄՆ-ից Էնդրյու Շոֆերի և Ֆրանսիայից Բրիս Ռոքֆոյի մասնակցությամբ», - ասված է հաղորդագրությունում։ Բանակցություններին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։
«Կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի շուրջ։ Նախարար Բայրամովը հակառակ կողմին ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը հետպատերազմյան իրավիճակի վերաբերյալ», - հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ լրատվականը։
Հայաստանի արտգործնախարարությունը հանդիպման մասին դեռ չի հաղորդում։
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Ֆրանսիայի մայրաքաղաքում մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի նստաշրջանին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Փարիզում են, բայց դեռ պարզ չէ՝ կհանդիպե՞ն արդյոքԱդրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է ՓարիզԱրարատ Միրզոյանը մեկնում է Փարիզ