Ռուսաստանը հրաժարվում է հանդիպել Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի հետ․ Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի ԱԳՆ շենքը Փարիզում, արխիվ

Ռուսաստանը հրաժարվում է հանդիպել Ֆրանսիայի, Ուկրաինայի և Գերմանիայի հետ՝ քննարկելու Ուկրաինայի արևելքում հակամարտությունը։ Այս մասին երեկ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը՝ հերքելով Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության պնդումները, թե Փարիզը չի արձագանքել Մոսկվայի առաջարկներին։

«Դա սուտ է», - ասել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Անն-Քլեր Լեժանդրը՝ ի պատասխան ռուսական կողմի հաղորդումների, թե ո՛չ Փարիզը, ո՛չ Բեռլինը չեն արձագանքել նման հանդիպման նախապատրաստական հայտարարության նախագծի վերաբերյալ Մոսկվայի առաջարկներին։

Ըստ Լեժանդրի՝ Ֆրանսիան և Գերմանիան արձագանքել են Ռուսաստանի առաջարկներին. նրանք առաջարկել են նախարարական հանդիպում անցկացնել «նորմանդական ձևաչափով», ինչից Ռուսաստանի արտգործնախարարը հրաժարվել է։