«Չլուծված խնդիրները պետք է կարգավորվեն, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները միասին առաջ շարժվեն դեպի համապարփակ և կայուն խաղաղություն», - Թվիթերում գրել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Եռակողմ հայտարարության ստորագրման առաջին տարվա կապակցությամբ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան գրել է՝ «այսօր հիշում ենք բոլոր նրանց, որոնք զոհվել և տուժել են ավելի քան 30 տարի տևած հակամարտության ընթացքում»։
«Եվրամիությունը ձեր և տարածաշրջանի կողքին է», - գրել է Տոյվո Կլաարը։