Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կրկին հայտարարել է, որ չի օգտվի իր լիազորությունից, ներում չի շնորհի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, ու այդ թեման համարել է փակված։
«Քանի որ այդ հարցը շրջանառվում է, ապա ես պետք է ասեմ, որ նախկին նախագահին ներում շնորհելու հարցում իմ դիրքորոշումն ամուր է և անփոփոխ՝ ոչ և երբեք», - երեկ կայացած ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին։
Նա Սաակաշվիլիին քաղբանտարկյալ չի համարել, ասելով, որ նախկին նախագահը չի համապատասխանում քաղբանտարկյալի կամ անարդարության զոհի որևէ չափանիշի։ Զուրաբիշվիլիի խոսքով՝ Սաակաշվիլին կամավոր և գաղտնի ճանապարհով Վրաստանում հայտնված դատապարտյալ է, որի ժամանելն անկայունություն ստեղծելու նպատակ ուներ։
Միաժամանակ, հաշվի առնելով հանրային ու քաղաքական մեծ հետաքրքրությունները, Զուրաբիշվիլին ասել է, թե Սաակաշվիլին պետք է համարվի հատուկ բանտարկալ, ինչը քրեակատարողական վարչակազմից ու իշխանություններից հատուկ ուշադրություն է պահանջում, որպեսզի բոլոր միջոցները ձեռնարկվեն, որ նրա առողջության վատթարացումը չօգտագործվի քաղաքական շահարկումների և անկայունության նպատակներով։ «Դա պահանջում է առավելագույն թափանցիկություն և անհապաղ արձագանք նրա վիճակի վատթարացման որևէ նշաններին։ Այսքանով ամեն ինչ ասված է, ես այլևս չեմ վերադառանալու այդ հարցին», - հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լիզա Յասկո․ «Սաակաշվիլին մտադիր չէ դադարեցնել հացադուլը» ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միխեիլ Սաակաշվիլին սկսել է բանտում դեղամիջոցներ ընդունելՌուսթավիի մեկուսանում Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել, փաստաբանները հաղորդում են նրա առողջական վիճակի վատթարացման մասին, սակայն իշխանությունները մերժում են նրան քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու առաջարկները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սաակաշվիլին հրաժարվում է տեղափոխվել քրեակատարողական հիմնարկի հիվանդանոցԻ նշան բողոքի և հաջակցություն նախկին նախագահի՝ «Դրոա» կուսակցության նախագահ Ելենե Խոշտարիան հացադուլ է հայտարարել խորհրդարանի շենքի մոտ և մտադիր է ակցիան շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ Սաակաշվիլիին չեն տեղափոխի քաղաքացիական հիվանդանոց։ «Իմ հիմնական պահանջը Սաակաշվիլիին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելն է, որովհետև բոլոր դեպքերում նրա առողջության և անվտանգության ռիսկերը մեծ են, դա նաև օմբուդսմենն է ասում», - լրագրողների հետ զրույցում նշել է Խոշտարիան։
Ընդդիմադիր Ազգային միացյալ շարժումը Վրաստանի տարաբեր քաղաքներում, ինչպես նաև Ռուսթավիի մեկուսարաբի մոտ բողոքի ցույցեր է անցկացնում։ Ցուցարարները պահանջում են ազատ արձակել նախկին նախագահաին, ինչպես նաև չեն ճանաչում ՏԻՄ ընտրությունների արդյունքները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սաակաշվիլին ցուցարարներին կոչ է անում ավարտին հասցնել պայքարը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմությունը Սաակաշվիլիին ազատելու պահանջով ցույց է անցկացնում Ռուսթավիի քրեակատարողական հիմնարկի մոտՍաակաշվիլին Վրաստան էր վերադարձել ՏԻՄ ընտրությունների նախօրեին՝ հույս ունենալով, որ իր վերադարձը կօգնի ընդդիմությանը հաղթանակի հասնել, բայց իշխող ուժը, պաշտոնական տվյալներով, համոզիչ հաղթանակ է տարել։
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը, հիշեցնելով, որ իշխանությունը տապալելու դավադրության փաստով հետաքննություն է անցկացնում, կոչ է արել ձեռնպահ մնալ հեղափոխության, իշխանությունը տապալելու կոչերից, որ վերջին շրջանում տարածվում են նաև սոցցանցերով ու մամուլով, և նշել, որ դրանք հանցավոր գործողություններ են, որոնց համար նախատեսվում է մինչև երեք տարվա ազատազրկում։
Պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, թե օրենքով նախատեսված բոլոր միջոցները կիրականացնի՝ պաշտպանելու համար Վրաստանի սահմանադրական կարգը։