Պաշտոնական Թբիլիսին հերքում է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի զինվորական հոսպիտալ տեղափոխման մասին լուրը։ Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի՝ պատիժների իրականացման ծառայությունը։
Ավելի վաղ վրաց ընդդիմադիր գործիչ, փաստաբան Նիկա Գվարամիան հայտարարել է, որ իշխանությունները պատրաստվում են Սաակաշվիլիին տեղափոխել Գորիի զինվորական հոսպիտալ, որից հետո նա կառևանգվի, իսկ դրա մեղքը կվերագրվի Հարավային Օսիայից ներթափանցած հատուկ ջոկատայիններին։