Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձում անհրաժեշտություն է, հայտարարել է Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանը։
Լիլիթ Մակունցը երեկ ԱՄՆ Կոնգրեսի շենքում հանդիպել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամների հետ՝ ներկայացրել 44-օրյա պատերազմին հաջորդած մարտահրավերներն ու հումանիտար ճգնաժամը։
Պատերազմից հետո Ադրբեջանը 114 գերի է վերադարձրել՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք։ Հայկական կողմի ոչ պաշտոնական տվյալներով՝ այսօր Բաքվի բանտերում մի քանի տասնյակ հայ գերիներ են պահվում։ Բաքուն բազմիցս հայտարարել է, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվող քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերիներից մեկի ծնողը «Էրեբունի» օդակայանում է իմացել որդու վերադարձի մասինՆերկայացնելով նաև Հայաստանի կառավարության ժողովրդավարական բարեփոխումների ծրագիրը, հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգը և տարածաշրջանային ներկայիս անվտանգության հարցերը՝ դեսպանը կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում: