Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, այսօր ելույթ ունենալով Գլազգոյում անցկացվող կլիմայի փոփոխության խնդիրներով ՄԱԿ-ի համաժողովում, ասել է, որ ուղիղ մեկ տարի առաջ Ղարաբաղի դեմ պատերազմում Ադրբեջանն օգտագործել է միաջզգայնորեն արգելված զենքեր՝ թիրախավորելով ոչ միայն քաղաքացիներին, այլև հիասքանչ անտառներ` մեծ տարածքներում առաջացնելով զանգվածային հրդեհեր և բնապահպան աղետ։
«Մենք միջազգային հանրությանը կոչ ենք արել հավելյալ ջանքեր գործադրել՝ նման անպատասխանատու, անմարդկային վարքագիծը կանխելու համար։ Բնապահպան մարտահրավերները սահմաններ ու հակամարտության գծեր չեն ճանաչում, և մենք պետք է բոլոր երկրներով համապարփակ համագործակցենք», - ասել է Արմեն Սարգսյանը: