Իրանը ԱՄՆ-ից գործնական քայլեր է ակնկալում միջուկային համաձայնագիրը վերականգնելու ուղղությամբ

Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Սաիդ Խաթիբզադե, արխիվ

«Իրանը ակնկալում է, որ Վիեննայում նախատեսված առաջիկա բանակցություններին ԱՄՆ-ն գործնական քայլեր կկատարի՝ վերականգնելու համար միջուկային համաձայնագիրը», - լրագրողներին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Սաիդ Խաթիբզադեն։

Վերջերս ԵՄ ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում Թեհրանը համաձայնել է մինչև նոյեմբերի վերջը վերադառնալ բանակցություններին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրյուսելում հանդիպում են Եվրամիության և Իրանի բանագնացները

2015 թվականին աշխարհի վեց գերտերությունները Իրանի հետ միջուկային համաձայնագիր էին ստորագրել, ըստ որի, Իրանը պետք է սահմանափակեր իր միջուկային ծրագրերը, որպեսզի ի վիճակի չլինի ատոմային զենք ստեղծել, իսկ Արևմուտքը վերացնում է Իրանի հանդեպ սահմանված պատժամիջոցները։

Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում ԱՄՆ-ն դուրս եկավ համաձայնագրից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը դուրս եկավ Իրանի հետ միջուկային պայմանագրից