Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավարը տեղեկացրել է, որ նոյեմբերի 2-ին բողոքի ցույց կսկսվի Ռուսթավիի բանտի դիմաց, որտեղ գտնվում է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
«Վրաստանը բողոքի ցույց կսկսի», - Ֆեյսբուքում գրել է Նիկա Մելիան՝ հավելելով, որ ակցիան կմեկնարկի տեղական ժամանակով ժամը 17-ին, պահանջը կլինի Սաակաշվիլիի ազատ արձակումը։
Մելիայի խոսքով՝ հանրահավաքն անժամկետ կլինի և չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ նպատակին չի հասել։
Միխեիլ Սաակաշվիլին ութնամյա բացակայությունից հետո հայրենիք է վերադարձել հոկտեմբերի 1-ին, նույն օրը նրան ձերբակալել են։ Նախկին նախագահի դեմ Վրաստանում մի քանի քրեական գործ կա հարուցված, կայացվել է նաև երկու դատավճիռ, նա հետախուզման մեջ էր։
Սաակաշվիլին բանտում հացադուլ է հայտարարել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վրացական իշխանությունները հերքում են Սաակաշվիլիի՝ զինվորական հոսպիտալ տեղափոխման մասին լուրերըԼիզա Յասկո․ «Սաակաշվիլին մտադիր չէ դադարեցնել հացադուլը»Միխեիլ Սաակաշվիլին սկսել է բանտում դեղամիջոցներ ընդունելՎրացական ընդդիմությունը շարունակում է բողոքի ակցիաները ի պաշտպանություն Սաակաշվիլիի