Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1232-ով, բուժվածներինը՝ 1591-ով, գրանցվել է մահվան ևս 62 դեպք

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1232-ով՝ հասնելով 310 հազար 629-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 62 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1591-ով և հասել 272 հազար 332-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 10 հազար 281 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 120 հազար 537-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 6 հազար 441-ի, ևս 1305 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 30 հազար 551 մարդ։

Արցախում՝ 63 նոր դեպք

Արցախում երեկ կատարվել է 166 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 63 նոր դեպք:

Ըստ Արցախի առողջապահության նախարարության, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 160 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 71-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021-ի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 17 հազար 101 թեստավորում, գրանցվել է հիվանդության 2 հազար 171-ի դեպք։ Արձանագրվել է մահվան 4 դեպք: