Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը նոր պատերազմի հավանականություն չի տեսնում, համենայն դեպս ապագա 4 տարում, քանի դեռ ռուս խաղաղապահները տեղակայված են Լեռնային Ղարաբաղում: Ճանապարհների կոմունիկացիա նույնպես, ըստ նրա, առաջիկա 4-5 տարիներին չի լինելու:
Սամվել Բաբայանն «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» հյուրն է:
«Մենք պետք է հասցնենք ուժեղ բանակ ունենալ»
Հարցին` պատերազմի նոր հավանականություն տեսնո՞ւմ է, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը պատասխանեց. «Ես համարում եմ, որ պատերազմի վտանգ չկա, քանի որ Ռուսաստանը դեռ 4 տարի Ղարաբաղում է լինելու, և որևէ մի պատերազմ նույնն է, թե Ռուսաստանի դեմ պատերազմ սկսեն, Ադրբեջանը դա լավ գիտակցում է:
Վստահ եղեք` որևիցե պատերազմի վտանգ չկա մոտակա 4 տարին, նրանից հետո մենք պետք է հասցնենք ուժեղ բանակ ունենալ և աջակցենք ամեն ձև, որ Ռուսաստանն այդ մանդատը վերցնի Արցախում»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը շահագրգռված է ԼՂ-ում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետը երկարացնելու հարցում. ՏԱՍՍ«Ես չեմ տեսնում մոտակա 4-5 տարում, որ ճանապարհները բացվելու են»
Միջանցքի տրամադրումը կամ ապաշրջափակումը տնտեսական աճի է բերելու, նշեց Սամվել Բաբայանը` միաժամանակ պնդելով, որ դա ինքնանպատակ չի լինելու:
«Ես չեմ տեսնում մոտակա 4-5 տարում, որ ճանապարհները բացվելու են», - նկատեց նա:
Նախիջևանին կապող ճանապարհ ևս չի լինելու` ըստ նրա, խորհրդային տարիներին էլ չի եղել. «Հայաստանը Նախիջևան գնացող ճանապարհը էսօր էլ բացում ա, Հայաստանը պրոբլեմ չունի, իրենք հատուկ ուզում են Մեղրիով ճանապարհ կառուցեն, կոմունիկացիա բացել չի նշանակում, ինքը քեզ թելադրում է իր տարածքում քեզ համար ճանապարհ կառուցել: Ես դա անհավանական եմ համարում: Ադրբեջանը պատճառ է ման գալիս, որ այդ ճանապարհը հայերը չեն սարքում, մենք ճանապարհները չենք բացում»:
Սամվել Բաբայանն ասաց` նույնիսկ բացվելու դեպքում Հայաստանի անվտանգությանը վտանգ չի սպառնում, վտանգը ուժեղ բանակ չունենալն է:
Սահմանազատում, ըստ Բաբայանի, պետք է կատարվի
«Սահմանազատման խնդիրները պետք է կատարվեն, ուզենք թե չուզենք, ես գտնում եմ` ճիշտ է, որ դա անենք, որովհետև մենք 1200 տարածքից ավելի հետ ենք բերում: Մենք բոլորս գիտենք` մի շրջան` 1200 տարածք Ադրբեջանը մեզնից գողացել է, խնդիրը նա է, որ դեմարկացիա, դելիմիտացիա արվի, ճշտեն քարտեզներով ԽՍՀՄ», - նշեց նա` հավելելով, որ պետք է հենց 1920-ականների քարտեզներով առաջնորդվել, որը Խորհրդային Միության առաջին պետականորեն հաստատված քարտեզն է եղել:
Արցախի կարգավիճակի մասին
«Արցախի կարգավիճակը... չի կարող ռուսական զորքերը դուրս բերվեն, մինչև կոնկրետ խնդիր չեն լուծում», - ասաց ՊԲ նախկին հրամանատարը` հավելելով, որ բացի այդ, կարևոր է Արցախի հզորացումը` տնտեսապես, սոցիալապես, Հայաստանի հետ կապող ճանապարհ ունենալ և այլն:
Հարցին, թե ի՞նչ է լինելու, երբ 4 տարի հետո ռուս խաղաղապահ ծառայությունն ավարտի իր առաքելությունը, նրանց տեղակայման պայմանագրի ժամկետը չերկարաձգվի, Բաբայանն արձագանքեց. «Պարտավոր ենք ունենալ մենք այդ հզոր բանակն Արցախում, ու մեր խնդիրները մենք լուծենք: Հնարավոր է կարճ ժամանակում պրոֆեսիոնալ բանակ ունենալ: Մենք պետք է կարողանանք մեր մեջ ուժ գտնել ստեղծել»:
«Պատերազմի ժամանակ ոչ վստահել են ինձ, որ ես ղեկավարեմ բանակը...»
Սամվել Բաբայանը նշեց` Արցախում 20-21 տարի չէր եղել, բացի այդ, դա «իր սեփականությունը չէր», որ միայն ինքը որոշեր ինչպես զարգացնել: Ի պատասխան հարցադրման, թե հիմա, երբ պատերազմն ավարտված է, հեշտ է խոսել սխալների մասին, նա ասաց. «21 տարի թալանած Դաշնակցություն, ԱԺԿ, ՊՊՇ, ինչքան կա, հիմա մեղադրում են ինձ, ասում են, որ 3 ամսում դու պետք է անեիր: Էսօր խոսում եք ձեզ ղեկավարող 21 տարին, ովքեր ձեզ բերել են էս օրվան, իրենց հերոսացրել եք, պարոն Բաբայանը մեղավոր է: Ես չեմ ընկալում` ինչ են ասում, ես ամեն ինչ արել եմ, որ ինչ-որ մի բան փոխվի այդ 3 ամսում:
Պատերազմի ժամանակ ոչ վստահել են ինձ, որ ես ղեկավարեմ բանակը, իմ ասած 3 առաջարկներից որը կատարեին, հաղթանակը մերն էր լինելու, ոչ մեկը չեն արել»:
«Շուշիի պաշտպանությունը չկարողացան ճիշտ կազմակերպել»
Հարցին՝ «Շուշին ընկա՞վ, թե՞ հանձնվեց», Բաբայանն պատասխանեց․ «Շուշին ուղղակի չկարողացան ճիշտ կազմակերպել պաշտպանությունը»։
«Ոչ մեկը ոչ մեկին չի դավաճանել, ժողովուրդ, ես ձեզ օֆիցիալ ասում եմ, ուզում եք հավատաք, ուզում եք մի հավատացեք։ Չեն կարողացել կառավարել, հասկանում ե՞ք։ Էդ մարդիկ էդ պաշտոններում չպիտի լինեին՝ էդ գեներալները, էդ գնդապետները, չգիտեմ, ովքեր ղեկավարել են, չպիտի էդ պաշտոններում լինեն։ 20 տարի փողով պաշտոն են բաժանել, ծանոթով, բարեկամով, և այլն, և այլն՝ սա՛ է պատճառը։ Մնացածը, էդ հեքիաթները որ պատմում են, զինվորը ոչ մի մեղք չունի, ինչ զադաչա տվել են՝ փորձել է անի, բայց չի հասկացել, որ աջից խփում են, ձախից խփում են, կապ էլ չունի՝ կողքինին ասի ինչ է կատարվում», - ընդգծեց Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը՝ շարունակելով․ - «Այնպես որ, մի խայտառակություն ենք կերել, որը որ անգամ պատմելուց է ամոթ։ Վերջ տվեք խոսելը, որ «մեզ դավաճանեցին, խաբեցին, ծախեցին, հանձնել են, պայմանավորվել են»․․․ Ոչ մեկը ոչ մի բան չի պայմանավորվել, այդ ամբողջ սպայական կազմը պետք է հատ-հատ պատասխան տա՝ ինչու է այդ վիճակը»։
«Ու չնայած դրան, ասում եք՝ մենք կարող ենք հետ բերել Շուշին», - այս դիտարկմանը Սամվել Բաբայանն արձագանքեց․ «Ամեն ինչն ենք կարող հետ բերել, իրար լսենք՝ հասկանանք, ոչ թե էդ էլիտար մեկին փողոցից բռնենք, բերենք դնենք ղեկավար։ Մի հատ հարցրեք արցախցիներին՝ «էսօր ձեզ որ ղեկավարում են, դուր է՞ գալիս»։ Պաշտպանության բանակի էսօր հրամանատարը եղել է էն ժամանակ շտաբի պետը՝ բանակի շտաբի պետը ամեն ինչի պատասխանատուն է, մենք էլ բազմիցս ասեցինք, որ գործ չեք արել։ Էլի դրել եք հրամանատար՝ լավ եք արել, այդպես շարունակեք․․․»։
Ամբողջությամբ դիտեք տեսանյութում.